15 02 2023

Հրաման է իջեցվել ուշադրություն չդարձնել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ Բագրատյան



Հանրային օրակարգում  նոր շարժում է ձևավորվում , որի նպատակը, ըստ նախաձեռնող խմբի, համահայկական միասնական դաշինք  ձևավորելն է։  Նախաձեռնող խմբի անդամներից Հրանտ Բագրատյանն իր խոսքում ասաց, որ այսօր Բերձորում լուծվում է Հայաստանի հարցը․ «Կատարյալ թուրքամետ պետք է լինել՝ սա չհասկանալու համար։ Այսօր Հայաստանը գոյություն ունի, որովհետև Արցախը կա»,-ասաց նախկին վարչապետը։  

«Մի քանի օր առաջ Մեքսիկան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, իսկ մեր ամբողջ պետական համակարգով հրաման է իջեցվել՝ ուշադրություն մի՛ դարձրեք»,-ասաց նա։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ