14 02 2023

Լուսինե Զաքարյանի, Սվետլանա Գրիգորյանի և Ժիրայր Անանյանի անուններով Երևանում փողոցներ կլինեն

Լուսինե Զաքարյանի, Սվետլանա Գրիգորյանի և Ժիրայր Անանյանի անուններով Երևանում փողոցներ կլինեն

Երևանի ավագանին այսօր՝ փետրվարի 14-ի նիստում մայրաքաղաքի երեք փողոցների անվանակոչման երեք որոշում կայացրեց:

Մասնավորապես, ավագանու որոշումներով Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչվեց դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ, Նորքի 7-րդ փողոցը՝ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչվեց դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ