Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։
Կամավորականների ակցիային էին միացել նաև՝ քաղաքացիներ, որոնց մեկն իր խոսքում ասաց․
«Միացել եմ՝ ի պաշտպանություն մարդկանց, որոնք պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները»։ Սակայն քաղաքացին ցավով նշեց, որ այսօր թշնամու աչքերին նայող ու չվախեցող տղեքրին սկսել են ջարդել , հոգեպես կոտրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը