10 02 2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20213–ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20213–ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 20213-ի, վիրավորներինը՝ 80052–ի։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ