«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունը բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ։ Այո՛, ես հաստատում եմ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել ․ այո՛, ոչ միայն Եվրոպայում, այլև՝ Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից, նաև՝ Միացյալ նահանգներում»,-այս ամսին ԱԺ իր ելույթում ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել , ինչպես՝ այսօր, Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է․ ճիշտ է, իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չէ, բայց դե Սովետի թվին մի խոսք կար՝ ասում ենք պարտիա հասկանում ենք Լենին , այնպես որ պետք չէ պատրանք ստեղծել, թե՝ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են , Ղազախստանն էս չարեց, Բելառուսն այն չարեց և այլն»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը