07 02 2023

Իշխանության ղեկին քաղաքական ուժ է, որի պաշտոնավարման ընթացքն ասոցացվում է ողբի ու աղետի հետ. Աբրահամյան



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Զինված ուժերում  առարկայական փոփոխությունների ու բարեփոխումների մասին  իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ տարածքային նոր  զիջումներ են լինում:

«ԶՈՒ-ում տեղի ունեցող ցանկացած միջադեպ ստուգատես է ՀՀ անվտանգային համակարգի համար, թե տվյալ որոտում տեղի ունեցող փոփոխությունները բարեփոխո՞ւմ են, թե՞ հերթական տապալման դրսևորում», - ԱԺ-ում հայտարարեց Աբրահամյանը:

Ըստ նրա՝  հասարակությունը շարունակում  է տեսնել  ու արձանագրել մեկ բան՝ անվտանգային համակարգի փլուզում, ինչը բերում է մարդկային ողբերգությունների ու կորուստների:

«Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իշխանության  ղեկին մի քաղաքական ուժ է, որի պաշտոնվարման  ընթացքն ասոցացվում է պատերազմի, ագրեսիայի, անպաշտպանության, անկարողության, ողբի ու աղետի հետ», - ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ ԶՈՒ-ի մակարդակից է կախված, թե արդյոք այս տարածաշրջանում գոյատևման խնդիրը լուծելո՞ւ ենք, թե՝ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ