07 02 2023

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3 419-ի, Սիրիայում՝ 812-ի

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3 419-ի, Սիրիայում՝ 812-ի

Թուրքիայում երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժի և հետցնցումների զոհերի թիվը գերազանցել է 3 400-ը, հայտնում է РИА Новости-ն։

«Զոհերի թիվը հասել է 3 419-ի, վիրավորվել է 20 534 մարդ», — լրագրողներին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Ըստ նրա՝ այս պահին Թուրքիային փրկարարական աշխատանքների հարցում օգնում է 14 երկիր։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 812-ի, վիրավորներինը ՝ 1449-ի։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում։ Այն, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, ամենաուժեղն է դարձել 1939 թվականից ի վեր: Երկրաժարժից տուժել են Սիրիայի մի շարք նահանգներ՝  այդ թվում՝ Հալեպը, կան մեծաթիվ փլուզումներ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ