Ամփոփելով ԱԺ-ում, «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված, խորհդարանական լսումները խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ի թիվս այլ դիտարկումների, նշեց․ «Հաստատվեց մեր այն պնդումը, որ այս իշխանություններն Արցախը հանձնելու գնով, իբր, փորձում են փրկել Հայաստանը»։
Նրա խոսքով, Մայիսի 9-ից սկսած, այս իշխանություններն Արցախի գխին բերել են պատերազմ, հայ ժողովրդին տարել են պարտության, որովհետև բանակցային գործընթացն ամբողջովին տապալել են, իրարամերժ հայտարարություներ են արել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը