«29 800 քառակուսի կիլոմետրի մասին, մինչև Նկոլ Փաշինյանը, առաջինը տարբեր փորձագետների հետ, Սյունիքում և Շիրակի մարզերի հանդիպումների ժամանակ առաջինը խոսել է մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում , և հարց է առաջանում ինչո՞ւ բրիտանական դիվանագետների այդ հարցի բարձրացումից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ մասին խոսել։ Փակելով Շուշի- Քարին տակ խաչմերուկն Ադբեջանը ձգտում է իր նպատակներն իրականացնել և դեռևս 1997 թվականից Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը բավական մեծ ներդրումներ է կատարում Ադրբեջանում՝ իմանալով , որ մեր տարածաշրջանում կան հսկայական հանքահումքայն ռեսուրսներ։ Չմոռանանք , որ 2022 թվականին նուն ընկերությունը Ադրբեջանի հետ հուլիսի 5-ին պայմանագիր է կնքել ՝ Ադրբեջանին փոխանցելով 3 մլրդ դոլար և ստանալով դրա դիմաց Ադրբեջանի համաձայնությունը Գետաբեկ նաև՝ Արցախի Բերձորի, Կովսականի, ինչպես նաև՝ Արցախից մեզ մնացած հատվածի՝ Կաշենի և Դրմբոնի ոսկու և բազմամետաղային հանքերին տիրանալու համաձայնությունը։
Անհրաժեշտություն է օր առաջ կառուցել Սյունիքի մարզից դեպի Հին Շեն գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, որն այս պահին մի քանի օրվա կառուցելու հարց է և կանցնի ա յն ճանապարհով , որը մեր և ռուսների հսկողության տակ է։
Գազի հետ կապված՝ մենք ևս ունենք մեր ձեռքին զենք․ դրանցից մեկը Սարսանգի ջրամբարն է , փակելով Սարսանգի ջրամբարի հոսքը դեպի Մատաղիսի ջրամբար , այնտեղից էլ՝ դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ, մենք կարող ենք այդ շրջանները զրկել ջրից և հասցնել երաշտի։ Կարող ենք այդ կերպ քաղաքական, տնտեսակնա լծակներ կիրառել Ադրբեջանի դեմ»,-այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Նաիրի Հոխկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը