«Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանը լրջագույն ռազմական հարց է լուծում․ իրապես ամոթով նայում ենմ Ադրբեջանի և Թուրքայի միացյալ քաղաքականությանը և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում միասին, գրագետ են գործում տասնամյակներ շարունակ , իսկ մենք ապիկար անտրամաբանական միջոցնեով փորձում ենք դրա դեմն առնել և տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև։ Պարոն Արսենյանն ասում է՝ 120 000-ին տանք և 29 800 քառակուսու վրա 3 միլիոնին փրկենք, սա ծայրահեղ մոտեցում է․․․ Այդ 120 հազարը ՀՀ քաղաքացիներ են և ՀՀ-ն պարտավորություն ունի նրանց նկատմամբ և ուրեմն այսօրվա իշխանությունը չի կարող ձեռքերը լվանալ ՝ասելով որ 120 000-ը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ամեն ինչն արվում է այսօրվա իշխանության թույլտվությամբ և այո լրջագույն կասկած ունեմ՝ համաձայնությամբ։ Ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև , սա՛ պետք է քանդել»,-ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը