Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Կարեն Քեռյանը, որը հրաժարական էր ներկայացրել օրեր առաջ, իր հրաժարականի պատճառների մասին գրում է․
«Հրաժարականիս պատճառների և նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մասով մտահոգություններս:
Մտահոգություններս նոր կոմիտեի մասով:
Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները: Դրա հետևանքով
Այս պահին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա:
4.Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից:
Հրաժարականիս մասով.
Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում քան հրաժարական տալս: Հավանաբար այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ աշխատեցի այս 2 տարին, և վարչապետին՝ ինձ՝ նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, ում ևս այս ամբողջը արդեն ներկայացրել եմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև պարոն Դումանյանին՝ այս պաշտոնը զբաղեցնելու ինձ առաջարկ անելու համար, ինչպես նաև աջակցելու ու լավ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը