21 05 2020

ԼՀԿ-ն առաջարկում է քննարկել ԲՈԿ նախագահի հրաժարականի խնդրահարույց պնդումները

ԼՀԿ-ն առաջարկում է քննարկել ԲՈԿ նախագահի հրաժարականի խնդրահարույց պնդումները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկում եմ հրավիրել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին Ազգային ժողով եւ առնվազն հանձնաժողովի պատգամավորների ներկայությամբ քննարկել թե' ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումները, թե' տարատեսակ չհստակեցված լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա նշել է.

«Քանի որ ԿԳՄՍ փոխնախարարի շուրջ «ինտրիգներն» ավելի են խորանում եւ հանրությունն էլ կարիք ունի մանրամասն հասկանալու, թե ինչ խմորումներ են գնում, իսկ մեզ` ԱԺ պատգամավորներիս համար առնվազն ի վերջո պարզելու, թե ինչ խնդիրներ կան նախարարությունում, որոնք մի շարք աշխատանքներ էլ հետ են գցում բնականոն հունից, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին առաջարկում եմ հրավիրել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին Ազգային ժողով եւ առնվազն հանձնաժողովի պատգամավորների ներկայությամբ քննարկել թե' ԲՈԿ-ի նախագահի հրաժարականի հիմք հանդիսացած մի շարք խնդրահարույց պնդումները, թե' տարատեսակ չհստակեցված լուրերը, որոնք շրջանառվում են մամուլում։ Դեմ առ դեմ, ոչ կուլիսային քննարկումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է։

Պարոն Գոգյանին առաջարկում եմ քննարկմանը ներկա գտնվել։

Ձեւաչափը կարող ենք միասին որոշել, որպեսզի ԱԺ աշխատանքային ընթացակարգերին չհակասի։

Հ.Գ. Լավ կլինի ԿԳՄՍ նախարարը եւս մասնակցի այս ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ քննարկմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ