31 01 2023

ՀՀ քաղաքացիները կտրուկ դեմ են․ «Գելլափ»-ի հարցման ուշագրավ պատկերը



«Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը այս ամիս հարցում է արել ՀՀ քաղաքացիների շրջանում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հարցերից մեկը եղել է հետևյալը․ «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում»։

Պատասխանները, որ ներկայացրեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, բաշխվել են հետևյալ կերպ․

 

  • 1 տոկոսը պատասխանել է միանշանակ ընդունելի է
  • 1 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ ընդունելի է
  • 3,2 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ ընդունելի չէ
  • 94,2 տոկոսը պատասխանել է ընդհանրապես ընդունելի չէ
  • 0,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

 

Նույն հարցին 2022թ․ նոյեմբերին հետևյալ պատասխաններն են տրվել․

  • Միանշանակ ընդունելի է–2,4 տոկոս
  • Ավելի շուտ ընդունելի է – 3,5 տոկոս
  • Ավելի շուտ ընդունելի չէ – 9,3 տոկոս
  • Ընդհանրապես ընդունելի չէ – 80,4 տոկոս
  • Դժվարացել է պատասխանել – 4,5 տոկոս

 

2022 թվականի մայիսին պատկերը եղել է հետևյալը․

 

  • Միանշանակ ընդունելի է – 1,5 տոկոս
  • Ավելի շուտ ընդունելի է – 2,9 տոկոս
  • Ավելի շուտ ընդունելի չէ – 6,0 տոկոս
  • Ընդհանրապես ընդունելի չէ – 83,3 տոկոս
  • Դժվարացել է պատասխանել – 6,4 տոկոս։

 

Ըստ հարցման արդյունքների՝ ՀՀ քաղաքացիները կտրականապես դեմ են Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, այսինքն՝ դեմ են այդ ուղղությամբ տարվող բանակցություններին ու քաղաքականությանը։ Ընդ որում, եթե նախկինում կային հարցվողներ, որոնք, դժվարանում էին պատասխանել, հիմա միանշանակ է դիրքորոշումը։

Սա, կարծում ենք, ազդակ է թե՛ բանակցողների համար, թե՛ միջազգային կառույցների։

Մանրամասդն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ