30 01 2023

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանին պարտավորեցնել

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանին պարտավորեցնել

Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել` նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը հրապարակելը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում նշված գործով լսումների ժամանակ  ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ըստ այդմ խնդրում ենք պարտավորեցնել, որ Ադրբեջանը դադարեցնի այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանց օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Բացի այդ, Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար»,–ասաց Կիրակոսյանը։

Նա նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանին խնդրեց Ադրբեջանին պարտավորեցնել, որպեսզի անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաև ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ