Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Ադրբեջանը տարհանում է դեսպանատան աշխատակիցներին, ավարտում իր գործը և մոտավորապես երեք ժամ անց տեղի է ունենում հարձակում Իրանի պաշտպանական որոշ օբյեկտների դեմ։
Հիմա, կարող էր և պատահականություն լինել, կարող էր և համընկնել ադրբեջանական դեսպանատանը տեղի ունեցած դեպքի հետևանքների հետ, բայց հաշվի առնելով, թե ինչ ռեժիմով էր աշխատում այս գիշեր Ադրբեջանի տեղեկատվական համակարգը ու ինչքան ներդաշնակ իսրայելական և առհասարակ հակաիրանական քարոզչության հետ, կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը։
Ի վերջո, նաև միմյանց շնորհավորելը նման իրավիճակում և երկրաշարժից ժամեր առաջ տուժած մարդկանց ու արտաքին հարձակման մեջ գտնվող երկրի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերն էլ վերևում նշվածի օգտին են խոսում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը