29 01 2023

Փորձ է կատարվում ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները․ իրանագետ

Փորձ է կատարվում ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները․ իրանագետ

 

«Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար»,- տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»,- գրում է նա։

Հիշեցնենք, որ գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ Թավրիզ, Սպահան քաղաքներում։ Տեսախցիկը ֆիքսել էր պայթյունի պահը Սպահան քաղաքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ