29 01 2023

Իրանում անօդաչուների հարվածներին նախորդել է Ադրբեջանի և Իսրայելի նախագահների զրույցը

Իրանում անօդաչուների հարվածներին նախորդել է Ադրբեջանի և Իսրայելի նախագահների զրույցը

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ Թավրիզ, Սպահան քաղաքներում։ Տեսախցիկը ֆիքսել էր պայթյունի պահը Սպահան քաղաքում։

Իսրայելի և Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի նախագահը դատապարտել է դեսպանատան նկատմամբ հարձակումը, Ադրբեջանի նախագահն էլ ցավակցել է Իսրայելում ահաբեկչության համար։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան մի տղամարդ մտել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացել․ արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել՝ երկու մարդ։ Տղամարդը հայտարարել էր, որ հարձակման պատճառը իր կնոջ՝ դեսպանատուն մտնելուց հետո այլևս չվերադառնալն էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ