26 01 2023

Բերետներն ասել են, որ վարչապետի «փայերով» ենք «Եռաբլուրում» գտնվել․ զոհվածի հայր



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ: Ակցիայի ժամանակ զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ « Բերետներն ասել են, որ վարչապետի «փայերով» ենք «Եռաբլուրում» գտնվել , ու  չենք իմանում չարչապետի «փայերը» ո՞րն ա,   իսկ  բերետներից մեկը պնդում էր, որ իրենց «վայբերին» է հրամանը եկել , ասում ա չատ ունենք շփվում ենք»,-ասաց Գալեյանը։

 Հիշեցնենք, որ որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ