26 01 2023

Դրանց ի՞նչ մարդ անվանես, անբարոյական շատ տղերք են. զոհվածի հայր



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ: Ակցիայի ժամանակ զոհված տղաներից մեկի Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը նշեց, որ այսօր առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ. «վերջերս պարզ եղավ, որ ինքն է հրաման տվել «Եռաբլուրից» բերման ենթարկելու զոհված զինծառայողների ծնողներին»,-ասաց զոհվածի ծնողը։

Հարցին, թե իր կարծիքով ինչ ընթացք կունենա գործը, Վիգեն Ազատյանն ասաց. «Չմոռանանք, որ բացի օրենքից կա նաեւ բարոյականություն, որը կարող է գերակշռել, օրենքից ավելի դաժան ու ճիշտ լինի: Այն տականքը, որ կարա հերոսածին մորը ոտուձեռ անի, տանի, դրան ի՞նչ մարդ անվանես, անբարոյական շատ տղերք են»,-ասաց նա։

 Հիշեցնենք, որ որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մանրմաասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ