24 01 2023

Ի գիտություն Արցախի այն քաղաքացիներին, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Ի գիտություն Արցախի այն քաղաքացիներին, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:

 Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ