«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ տրվեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման Իջևանի աշխատանքի մեկնարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում մասնակցեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իջևանում այնպիսի մեծ թվով պարեկային ծառայողներ են եղել, որ քաղաքը Սիցիլիա է հիշեցրել, մարդիկ անգամ անհանգստացել են այդ տեսարանից։
Չնայած նրան, որ Ազատ գյուղում այս իշխանությունների անգործության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ կերուխում են կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանայան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում: «Հրապարակի» իջևանյան աղբյուրները հայտնում են, որ իշխանական ներկայացուցիչները ժամեր շարունակ քեֆ են արել, այնպես, ասես ոչինչ չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը