19 01 2023

Մեր մոտ երեք զինվորական է, բոցից են այրվել, այրվածքները խորն են. Այրվածքաբանության կետրոնի փոխտնօրեն



Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաև շնչուղիների այրվածք:

«Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը և ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ