Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում:
Սիրելի քաղաքացիներ, դրամահավաքներին մասնակցելուց առաջ խնդրում ենք ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները, զերծ մնալով կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
Կից տեղադրում ենք Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգի լինկը․https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116202»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը