«Պարոն Սիմոնյան, Դուք հանդիսանում եք Հայաստան և Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, չնայած ընդդիմությունը մի քանի անգամ առաջարկել և պահանջել է, որ տեղի ունենա նիստը, բայց այդպես էլ չի կայացել , հիմա Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին․ նախատեսվո՞ւմ է արդյոք, ի վերջո, հանդիպում, եթե ոչ այսօրվա պայմաններում՝ նկատի առնելով տետատետ հանդիպումը , առնվազն քննարկում ՝ երկու խորհրդարանների պատգամավորների միջև՝ ստեղծված այս ծանր պայմաններում համատեղ ելքեր գտնելու ուղղությամբ»,- «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նման հարցադրմամբ փորձեց պարզաբանում ստանալ Ալեն Սիմոնյանից։
Իպատասխան, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին բայց սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այդ հադիպումը հետաձգվեց․ «Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը դժվար է և այս պահին որևիցե նման քննարկւմ չկա Արցախի մեր գործընկերների հետ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Արձագանքելով , Արծվիկ Մինասյանն ասաց․ «Իսկ գուցե սա այն առիթն է, որ հնարավորություն լնի, թեկուզ պատգամավորական այս, որովհետև, ի վերջո , խորհրդարանական համաձայնագիր կա, և դա ճանաչվել է, մեծ հաշվով, այն միջազգային դերակատարների կողմից , ովքեր որ ընդունել են, որ Հայաստանը նույնպես հանձնառու է Արցախի ժողովրդի անվտնագության ապահովման տեսակետից և ճանաչվում են՝ Արցախի օրինական իշխանությունները, գուցե սա հենց այդ հնարավորությունն է նաև, որ փորձ արվի՝ Արցախ մեկնելու համար հիմքե՞ր ստեղծելու կամ, թեկուզ, առցանց մակարդակով քննարկում հրավիրելու մասով։ Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի որ ստանձնած պարտավորությունները , որոնք ճանաչվել են նաև իրենց կողից , այնուամենայնիվ պետք է կյանքի կոչել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը