09 01 2023

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։

Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200կգ «սիգ» տեսակի ձուկ, 7կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավելի ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում՝ 1 ռետինե նավակ։

Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։

Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ