06 01 2023

Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

«Սեպտեմբերյան մարտերից դուրս մեզ հայտնի 68 կորստից մարտական են 2-ը։ Կորուստներից առնվազն 30-ը պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ պահեստազորի 1 գնդապետ և 4 փոխգնդապետ։

Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։ Covid-19-ից մահացել է 1 մայոր։

Մեր հայտնաբերած 149 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 140-ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։

Ադրբեջանի ԶՈւ 2022թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան պատերազմի կորուստները).

Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։

Հավելենք, որ 2021 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին»,- նշված է  Razm.info կայքում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ