05 01 2023

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում․ Անահիտ Ավանեսյան



Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ տոնական օրերին սուր շնչառական վարակներով ու գրիպով հիվանդացության աճ չի գրանցվել։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա», - նշեց Ավանեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ