03 01 2023

Հունվարի 1-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Հունվարի 1-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ