28 12 2022

Ռազմական դրության մասին օրենսդրական նոր փոփոխություններով որևէ ալտերնատիվ ինֆորմացիա մեզ իմանալ թույլ չեն տալու. Էլիբեգովա

Ռազմական դրության մասին օրենսդրական նոր փոփոխություններով որևէ ալտերնատիվ ինֆորմացիա մեզ իմանալ թույլ չեն տալու. Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. 

«Ռազմական դրության մասին օրենսդրական նոր փոփոխություններով ինտերնետը անջատելու են, ցենզուրա են մտցնելու, խուզարկելու են մարդկանց տները, կարան անգամ պրինտերդ հավաքեն տանեն։ Այսինքն որևէ ալտերնատիվ ինֆորմացիա, բացի «Գետաշեն ազատագրելուց», «Գյանջայի օդանավակայանի հօդս ցնդելուց» ու «Շուշիի համար մղվող մարտերից» մեզ իմանալ թույլ չեն տալու։

Եթե 2020-ի պատերազմի ժամանակ մեզ կանչում էին ոստիկանություն, որ ստիպեն ջնջել պաշտոնական գծից շեղվող ստատուսները, հիմա ուղղակի ռուբիլնիկից կանջատեն ու կտանեն համ մեզ, համ մեր կապի միջոցները։

Վայ, չնայած իմ հետ այ հենց տենց էլ արել են, առանց որևէ օրենսդրական փոփոխության։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ