27 12 2022

Մանրամասներ դեկտեմբերի 28-ին տեղի ունենալիք երթի վերաբերյալ



Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 15։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։

Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանն անդրադառնալով ակցիային, ընդգծեց՝ արդեն ժամանակն է, որ սլաքներն ուղղվեն դեպի այս հարցի իրական պատասխանատուն և մեղավորը:

«Այս հարցն ունի երկու մեղավոր՝ Ադրբեջան և Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանի գործելաոճը ոչ ոքի գաղտնիք չէ, թուրքական աշխարհը շուրջ 100 տարի և ավելի պայքարում է հայկական հարցը վերացնելու համար: Իսկ ինչո՞ւմն է տարբերությունը հայկական իշխանության և որտե՞ղ է մեղավորությունը. այս ամբողջ գործընթացի պատասխանատուն իրենք են, որովհետև եթե փորձում ենք պատասխանատվության դաշտը բերել այլ պետություններին, ռուս խաղաղապահներին…  Այո, յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության չափը, բայց ստորագրողը, Արցախ ռուսական զորք բերող կողմը եղել է Հայաստանը: Հետևաբար պատասխանատուն այս պարագայում Հայաստանի իշխանություններն են»,- ասաց նա։ 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ