22 12 2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՊՆ УАЗ-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՊՆ УАЗ-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Shamshayan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ