ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Արցախում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի միջանցքի շրջափակման անմիջական հետևանքն է:
Այս մասին Անահիտ Ավանեսյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Արտակարգ իրավիճակում ամեն րոպեն կարևոր է։ Մի շարք հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են և չեն կարողանում կենսական կարևորության բժշկական օգնություն ստանալ: Բոլոր մարդիկ ժամանակին բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն»,- գրել է Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը