Ցավոք սրտի, միջազգային արձագանքը հիմա խիստ անբավարար է: ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Ճիշտ է, կան գնահատականներ որոշ երկրներից, ԱԳՆ-ներից, միջազգային ինչ-որ պաշտոնյաներից, բայց դրանք գրեթե ոչինչ են, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն: Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում, մի անգամ փորձեցին փակել Արցախ տանող միակ ճանապարհը, տեսավ, որ ձեռքներից գալիս է և որևէ հետևանք չեղավ: Դրա համար էլ այդ անպատժելիությամբ ոգևորված արդեն երկրորդ փուլն են իրականացնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը