Սխալ մեկնաբանություններ են տարածվում լրատվամիջոցներում: Մեզ ոչ ոք չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, հրավիրել են իրենց սենյակ՝ պարզաբանելու, 30-40 հոգով բորենու նման հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: «Պատգամավորները շակալի նման դարանակալել էին, որ սենյակից դուրս գալիս մեզ վրա հարձակվեն, էն էլ այդ հարձակում, ոնց պլանավորել էին, չստացվեց, ընկան ոտքի տակ: Ոնց որ՝ մարդուն հրավիրես տուն և հարձակվես վրան. շակալի, թուրքի հոգեբանություն է»,- կատարվածը ներկայացրեց Գերասիմ Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը