07 12 2022

Ատեստավորման և հավելավճարների ներկայացված տարբերակը բերելու է ԶՈՒ-ից արտահոսքի․ Սեյրան Օհանյան



«Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԶՈՒ-ում ատեստացիոն համակարգ Գոյություն չունի։ Տվյալ առաջարկությամբ փաստորեն զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը համարել է, որ ճիշտ չէ  և համապատասխան առաջարկություններ է արել։ Ներկայացրել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսք զինված ուժերից, բերելու է ոչ հավասար պայմանների , նաև մարտական գործողույթուների ժամանակ հավասար պայմաններ են լինելու, հավելավճար ստացողը կարող է  տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ «,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  ներկայացնելով խմբակցության առաջարկությունը՝ խնդրի հետ կապված։

«ԶՈՒ-ի ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան՝  3-րդ, 2-րդ,առաջին  և վարպետների , դրանց ընդունման ընթացակարգերը խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ