05 12 2022

ՄԻՊ-ը վերջապես հիշել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բռնության ենթարկված կանանց

ՄԻՊ-ը վերջապես հիշել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բռնության ենթարկված կանանց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման ընթացքում հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը՝ պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են:

Դրանք պետք է արժանանան օբյեկտիվ քննության ու հանգեցնեն համարժեք պատիժների:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում։

Առանձնապես մտահոգիչ է, որ սեռով ու էթնիկ պատկանելությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո։

Մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքերի չձեռնարկելու գործելակերպերը միայն ամրապնդելու են գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ