Էդուարդ Հայրումյանը գրում է.
Երևանի հրապարակն այս տարի կներկայանա անննննախադեպ ամանորյա զարդարանքով ու լուսավորությամբ։ Եկեք շնորհակալ լինենք Երևանի քաղաքապետարանին, որ չի որոշել պատմության թանգարանի շենքը քանդի ու միհատ տոնածառ էլ էդ մասում դնի։ Կամ ասենք կա՞րող էին չէ՞ հրապարակի ժամացույցը պոկեին քցեին ու տեղը մեծ վառվող աստղ դնեին, բայց չեն արել չէ՞, է ո՞նց չասես հալալա։
- 8000-ից ավել չվերականգնվող անցք՝ Երևանի ամենամեծ պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա։ Տուֆի վրա էլի, որ ամենանուրբ քարերից մեկնա։
- 10-ից ավել արդեն ջարդված զարդաքարեր։
Լավ, մեկը չկա՞ էս մարդկանց կողից բացատրի, որ մի օր դուք գնալու եք, բայց Երևանը դեռ 100-ամյակներով պիտի մնա:
2804-ամյա քաղաքում միհատ նորմալ 100 տարեկանն անց շենք չունենք, տո սկի 50 տարեկանն անց շենքերի կեսնա արդեն մնացել կանգուն։ Էս մի քանի հատ եղածի մասին էլ հոգ տանելու ու փայփայելու փոխարեն՝ դրել ավիրում եք։
Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ իմ գրառումների մեկնաբանություններում վիրավորական արտահայտություններ օգտագործելն արգելվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը