28 11 2022

Բացառիկ դասընթացներ՝ գործող և ապագա լրագրողների համար



Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական Համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը 2023 թվականի փետրվարին Երևանում հանդես կգա հատուկ դասընթացների շարքով։

Դասախոսություններն առաջին հերթին նախատեսված են ապագա լրագրողների՝ լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև գործող լրագրողների /որպես վերապատրաստում/ և այլ մասնագիտություն ունեցող երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել մասնագիտական /տնտեսական, մշակութային/ լրագրությամբ։ 

Որպես ունկնդիր գրանցվելու համար մինչև ս․թ․ դեկտեմբերի 13-ը լրացրեք ձեր տվյալներն այս հղումով:

Մասնակցությունը որոշելու համար ս․թ․ դեկտեմբերի 15-25 բոլոր գրացված անձիք կհրավիրվեն հարցազրույցի։ Նախապատվությունը կտրվի լրագրություն մասնագիտությունն ընտրած ուսանողներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ