ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական կողմից Մաղավուզ գյուղի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկագրից:
«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ ՌԽԶ-ի հրամանատարությունը տվյալ փաստի առթիվ քննություն է անցկացնում»,- ասված է տեղեկագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը