24 11 2022

Գլխավոր դատախազությունում պետք է զբաղվեն ոստիկանությամբ․ Հովհաննես Խուդոյան

Գլխավոր դատախազությունում պետք է զբաղվեն ոստիկանությամբ․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.

«Ոստիկանության վերջին հերոսության ֆոնին որոշեցի ստուգեմ վարչական դատարանում ոստիկանության հայցերի վիճակագրությունը։ Կան բավարարված հայցեր, որոնք վերաբերում են ռեալ իրավախախտման դեպքերի, օրինակ` անսթափ վարորդների կողմից ոստիկանների պահանջներին չենթարկվելը։

Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության «օրինական» պահանջներին, ամենաթարմ 3 տասնյակ դատական ակտերով  հայցերը մերժվել են հարյուր տոկոսով։ Մնացածները դեռ կստուգեմ։

Երկու միտք է գալիս.
1. գլխավոր դատախազությունում պետք է զբաղվեն ոստիկանությամբ
2. անձանց հավաքների ազատությունը սահմանափակելու, ոստիկանության մարդկային ռեսուրսը մսխելու, պետական տուրքերի և պատասխանողների փաստաբանական ծախսերի գումարները ոստիկանության բյուջեից վատնելու, վարչական դատարանը ակնհայտ անհիմն հայցերով ծանրաբեռնելու համար մի քանի հոգի պիտի նստեն, որ համակարգը խելքը գլուխը հավաքի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ