Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից։
Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը