44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները և հարազատներն այսօր ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի հավատում, թե Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է ու վստահ է, որ գործը արհեստականորեն ձգձգում են:
«Սեպտեմբերի 21-ին Եռբլուրում տեղի ունեցավ վայրագություն ոստիկանների կողմից՝ Նիկոլի հրահանգով: Դրանից հետո 5 ծնող մարմնական ծնասվածքներ էին ստացել, և գործը տեղափոխվել էր Քննչական կոմիտե, որպեսզի գործ հարուցեն այն ոստիկանների նկատմամբ, ովքեր բռնի ուժ էին կիրառել ծնողների նկատմամաբ: 37 ծնող տուժող էին ճանաչել, որոնց հերթով կանչում էին հարցաքննության: 20 հոգու կանչելուց հետո, հարցաքնությունը դադարեցվել է: Արդեն երկու ամսի է ձգձգվում է, մեր պահանջն այն է, որ եթե 20 հոգու են հարցաքննել, այդքանի ցուցմունքի հիման վրա գործը հարուցեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը