17 11 2022

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին կտրվի 500-հազարական դրամ աջակցություն

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին կտրվի 500-հազարական դրամ աջակցություն

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հաստատեց սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Խոսքը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրելու մասին է, քանի որ նրանք գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում եւ որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար (293x500.000=146.500.000 դրամ):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ