04 01 2024

Պետբյուջեի պակասուրդը կաճի 67%-ով

Պետբյուջեի պակասուրդը կաճի 67%-ով

ՀՀ կառավարությունը  նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։

 

Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։

Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6%-ը,  2023 թվականի համար պլանավորված 3.1%-ի և 2022-ի 2.1%-ի փոխարեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ