17 11 2022

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հոգեկան ներգործության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, թմրամիջոցի իրացման, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և հեղինակային ու հարակից իրավունքների խախտման՝ 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ