16 11 2022

Ռումբի մասին ահազանգերը հասան քննչական

Ռումբի մասին ահազանգերը հասան քննչական

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan-ը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։

Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։

Քննչական վարչությունում տեղի  ունեցել տարհանում։

Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ