14 11 2022

Գրանցվել է 387 դեպք, որից 131-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 387 դեպք, որից 131-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 131-ը արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 փլուզման, 5 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 176 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ