Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ի արձանագրության մեջ։
«Խախտումը արձանագրվել է Ասկերանի շրջանում։ Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1,8 կմ արևելքում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի ուղղությամբ»։
Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը