ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:
Քնչական կոմիտեից հայտնում են. որ փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:
Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և վերջիններիս մոր սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը