«Մեր փաստահավաք աշխատանքներն ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը ներկայում գտնվում է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ՝ պայմանավորված ադրբեջանական ներխուժումներով, նաև նրանց ներկայությամբ մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին»,- ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Նրա խոսքով, առհասարակ ամբողջ ուսումնասիրության ընթացքը վկայում է, որ ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ ճանապարներից, գյուղերի հարևանությունից, նաև օկուպացված տարածքներից։
«Այդ մասին վկայում են նրանց գործողությունները։ Նրանք ակտիվորեն իրականացնում են ամրացման աշխատանքներ, շինարարություն, կառուցում են ճանապարհներ, բունկերներ, տարբեր շինություններ, բնականաբար, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ իրենց հանացավոր գործունեությունն իրականացնելու համար»։
Նա ասաց, որ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ մեր երկրի օկուպացված տարածքներում, ադրբեջանցիները կառուցում են ճանապարհ, այնպես են կառուցում, որը վկայում՝ նաև պատրաստվում են ձմռանը և նրանց կողմից կառուցվող ճանապարհներն ունեն մոտ 10-12 մետր լայնություն։
Արման Թաթոյանն ընդգծեց, որ խոսքը ոչ միայն վերաբերում է մեր բնակիչների անվտանգությանը, որպես այդպիսին զուտ մարդու իրավունքների խնդիրներին, նաև առավել մեծ մասշտաբի խնդիրների՝ ազգային անվտանգության իրական խնդիրների, որովհտեև նանք գտնվում են այնպիսի վայրերում, որ թիրախի ներքո են Տաթևի ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ նմանատիպ ռազմավարական բնույթի անվտանգության օբյեկտներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը